«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում


Մշակույթ


Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայում մեկնարկում է «Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն» ութամսյա կրթական ծրագիրը։ Այն երաժիշտներին և արվեստագետներին հնարավորություն կտա զարգացնելու իրենց ստեղծագործական գաղափարները՝ կոմպոզիցիայից մինչև ձայնագրություն, միքսինգ և ավարտուն հեղինակային նախագծի ստեղծում։ Նախաձեռնությունը hosq հիմնադրամինն է՝ Կոնսերվատորիայի հետ համագործակցությամբ։ 

Նախագծահեն կրթության սկզբունքներով կառուցված ծրագիրը միավորում է երաժշտական գիտելիքները, թվային տեխնոլոգիաներն ու գործնական աշխատանքը։ Դրա հիմնական նպատակն է օգնել մասնակիցներին ձևավորել սեփական ստեղծագործական լեզուն։

Էլեկտրոնային և թվային գործիքներն այսօր նոր հնարավորություններ են բացում երաժիշտների համար՝ ստուդիայում աշխատանքից մինչև կենդանի ելույթներ և համագործակցություններ։ Ծրագիրը նախատեսում է այս հնարավորությունները հասանելի դարձնել մասնակիցներին՝ ժամանակակից տեխնիկայով հագեցած միջավայրում աշխատանքի և տեղական ու միջազգային մասնագետներից սովորելու միջոցով։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *