Փարիզում՝ Օստերլիցի երկաթուղային կայարանի հարևանությամբ գտնվող շենքում հրդեհ է բռնկվել, հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է առավոտյան՝ կայարանին հարող վեցհարկանի շենքում։
Համացանցում տարածվել են դեպքի վայրից տեսանյութեր, որոնցում երևում է, որ այրվում է շենքի տանիքը։ Շինության շուրջ շինարարական փայտամածներ են տեղադրված։
Հաղորդվում է ուժեղ ծխի մասին։ Տուժածների վերաբերյալ տեղեկություններ չկան։