COP17-ի ընթացքում Հայաստանի տաղավարում կանցկացվի շուրջ 60 միջոցառում

COP17-ի ընթացքում Հայաստանի տաղավարում կանցկացվի շուրջ 60 միջոցառում

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի օրերին Կապույտ գոտում (Blue Zone) Հայաստանի տաղավարը կհյուրընկալի շուրջ 60 միջոցառում՝ 12 թեմատիկ օրվա ընթացքում։ 

Տաղավարի ուղերձն է. «Երևանից դեպի 2030, պարտավորություններից՝ դեպի գործողություններ»։ Քննարկումները կընդգրկեն հետևյալ թեմաները՝ մարդ և բնություն, լանդշաֆտ, լեռներ և քաղցրահամ ջրեր, պարենային համակարգեր, տնտեսություն, ֆինանսավորում և նորարարություն։

Առանցքային միջոցառումներ

Ծրագրում ընդգրկված են՝

– OECM-ների (տարածքային պահպանության այլ արդյունավետ միջոցներ) գլոբալ հարթակի մեկնարկ

– սնկերի պահպանության գլոբալ ռազմավարության մեկնարկ

– Սևանա լճի համար EU4Biodiversity ծրագրի մեկնարկ

– լեռնային և քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության գլոբալ նախաձեռնություն

– մարդու իրավունքներին նվիրված թեմատիկ օր

– զարգացման բազմակողմ բանկերի տնօրենների երկխոսություն՝ կենսաբազմազանության նորարարական ֆինանսավորման շուրջ

– Գլոբալ բնապահպանական հիմնադրամի (GEF) բարձր մակարդակի երկխոսություն և դոնորների նիստ։

Միջոցառումներին կմասնակցեն Հայաստանի և գործընկեր երկրների նախարարներ, ՄԱԿ-ի գործակալությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի և ՎԶԵԲ-ի տնօրեններ, ինչպես նաև ԵՄ-ի, զարգացման գործընկերների, համայնքների, գործարար և գիտական շրջանակների ներկայացուցիչներ։ Կազմակերպիչների նպատակն է քննարկումները վերածել կոնկրետ պայմանավորվածությունների և գործընկերությունների։

Բաց տարածք՝ այցելուների համար

Լիագումար նիստերի ժամերին տաղավարի ցուցահանդեսային տարածքը և վիրտուալ իրականության անկյունը բաց կլինեն Կապույտ գոտու բոլոր այցելուների համար։

Համագործակցություն

Ծրագիրը ձևավորվել է Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Վրաստանի, Ղրղզստանի և այլ երկրների պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների, քաղաքացիական հասարակության, երիտասարդների և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ:

Տաղավարի ծրագիրը մշակում և համակարգում է Environment Group-ը։

Հոկտեմբեր 14, 2026 at 15:46

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *