NASA-ի Perseverance մարսագնացը Մարսի մակերևույթին անցել է 45.2 կմ՝ գերազանցելով Երկրից բացի այլ երկնային մարմինների վրա աշխատած բոլոր տրանսպորտային միջոցների ցուցանիշները։ 2021թ․ Մարս ժամանած վեցանիվ մարսագնացը շարունակում է ուսումնասիրել Jezero խառնարանը՝ պարզելու, թե արդյոք միլիարդավոր տարիներ առաջ այնտեղ գոյություն են ունեցել մանրէների կյանքի համար նպաստավոր պայմաններ։
NASA-ի տվյալներով՝ Perseverance-ը գերազանցել է Opportunity մարսագնացի նախկին ռեկորդը, որը 2004-2018 թվականներին Մարսի վրա անցել էր 45 կմ։ Մարսագնացի տեղաշարժերի մոտ 90%-ը կատարվում է ինքնուրույն՝ AutoNav ինքնավար նավիգացիոն համակարգի միջոցով։ Այն վերլուծում է տեղանքի պատկերները, ստեղծում եռաչափ քարտեզ և ընտրում ամենաանվտանգ ճանապարհը։
Perseverance-ի կարևոր հայտնագործություններից մեկը Մարսի հնագույն ապարում կյանքի հնարավոր հետքի հայտնաբերումն է։ NASA-ն երկարաձգել է մարսագնացի առաքելությունը մինչև 2028 թվականի վերջ։ Գործակալության գնահատմամբ՝ դրա համակարգերը կարող են աշխատել նաև 2030-ական թվականներին։
radar armenia