Շատ ջերմ հանդիպում ենք ունեցել Տավուշի մարզի թիվ 2 դպրոցի սաների, տնօրենի և ուսուցիչների հետ․ Արեգա Հովսեփյան

Այսօր իմ գործընկեր Արման Ավչյանի հետ շատ ջերմ հանդիպում ենք ունեցել Տավուշի մարզի թիվ 2 դպրոցի սաների, տնօրենի և ուսուցիչների հետ, հայտնել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը:

«Շատ եմ կարևորել հենց աղջիկների կրթությունը և կյանքում իրենց արժանվույն տեղ գտնելը:

Արման Ավչյանն, իր հերթին, կարևորել է ճիշտ մասնագիտություն ընտրելը և այդ գործում դպրոցի, մասնավորապես, ուսուցիչների դերակատարումը:

Ի՜նչ խոսք, առանձնակի սեր ունեմ Տավուշի բնության նկատմամբ, որն ունի մեծ զբոսաշրջային ներուժ: Դրա մասին էլ հենց խոսեցին մեր ուշիմ աշակերտները: Կրկին համոզվեցի` մարզերում մեր աշակերտների մոտիվացիան շատ ավելին է և պետք է այնպես անել, որ մարզերը չդատարկվեն: Դրա լուծումը վաղուց էինք ասել` արդյունաբերականացում»,– գրել է պատգամավորը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *