Ցավալի է, որ մենք կորցնում ենք ուժեղ գործընկերոջը․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Փիրս Մորգանի հետ զրույցում հայտարարել է, որ իրեն «դավաճանված» է զգացել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ էներգետիկ հրադադարի և դիզելային վառելիքի շուրջ պայմանավորվածության մասին։

«Ցավալի է, որ մենք կորցնում ենք ուժեղ գործընկերոջը», – ասել է Զելենսկին՝ նշելով, որ Ուկրաինան չի կարող «թույլ երևալ» կամ զիջումների գնալ իր ինքնիշխանության հարցում։

«Մենք մեր երկիրը չենք վաճառում։ Լսե՛ք, տղանե՛ր, մեզ համար սա բիզնես չէ։ Սա պարզապես մեր կյանքն է։ Ցավալի է, երբ նախագահ Թրամփն ընտրում է մի կողմին, բայց ոչ մեզ։ Մենք դեմ չենք, որ նա չեզոք դիրքորոշում ունենա։ Բայց եթե դու մեջտեղում ես, պետք է մնաս մեջտեղում, ոչ թե անցնես սխալ կողմը», – հավելել է նա։

Զելենսկին նաև քննադատել է Թրամփի խորհրդականներին՝ ենթադրելով, որ նրանք ԱՄՆ նախագահին մղում են սխալ ուղղությամբ։

«Սա պատմության սխալ կողմն է», – հայտարարել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *