Համացանցը քննարկում է 77-ամյա Ալլա Պուգաչովայի վերջերս հրապարակված լուսանկարը

77-ամյա Ալլա Պուգաչովայի վերջերս հրապարակված լուսանկարը բուռն քննարկման առարկա է դարձել համացանցում: Կիպրոսում երկրպագուների կողմից արված լուսանկարում երգչուհին թարմացած և երիտասարդացած տեսք ունի: kp.ru-ի հաղորդմամբ, օգտատերերը ենթադրել են, որ Ալլա Բորիսովնան, հնարավոր է, լրացուցիչ վիրահատություն է տարել՝ իր երիտասարդ, ավելի մարզված ամուսնուն համապատասխանելու համար։ Գրում է showbiz.am․-ը։

Հնարավոր է՝ դա կապված է նրա սանրվածքի և երիտասարդական կերպարի հետ։ Երգչուհին վանդակավոր վերնաշապիկը համադրել է սպիտակ մարզաշապիկի, կարճ շորտերի և սպորտային կոշիկների հետ։

Ավելին, Ալլա Բորիսովնան վերջին տարիներին զգալիորեն նիհարել է։ Թվում է, թե նա երբեք այսքան նիհար չի եղել։ Որոշ հետևորդներ նույնիսկ կարծում են, որ նա պետք է գիրանա և ծածկի ոտքերը։

«Ամենայն հարգանքով, ավելի լավ է մի փոքր քաշ հավաքել», «Դու պետք է ծածկես ծնկներդ», «Դու ծեր աղջկա տեսք ունես», – մեկնաբանել են օգտատերերը։

Կան նաև Ալլա Բորիսովնայի արտաքինով հիացողներ՝ անվանելով նրան երիտասարդ և գեղեցիկ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *