Արարատի մարզի Վեդի համայնքի «Իմ հզոր համայնք» դաշինքից ավագանու անդամ Հակոբ Թուրիկյանը հայտնում է, որ ավագանու ՔՊ-ական անդամները Վեդու նախկին համայնքապետ Գարիկ Սարգսյանին Վեդու «պատվավոր քաղաքացու» կոչում են շնորհել․
«Վեդիում հասցրին պատվավոր քաղաքացի շնորհել, մինչև համայնքը պատմություն կդառնա։ Այսօր Վեդի համայնքի ավագանու նիստում ՔՊ ավագանին Գ. Սարգսյանին շնորհեց Վեդի համայնքի պատվավոր քաղաքացու կոչում։
Հետաքրքիր է՝ հաշված ամիսներ անց, երբ համայնքների խոշորացման արդյունքում Վեդի համայնքն այլևս առանձին համայնքային միավոր չինի, ի՞նչ արժեք կունենա այս կոչումը։ Թե՞ որոշել են շտապել, քանի դեռ հասցեն չի փոխվել»,– նշել է Թուրիկյանը։