Starlink ընկերության կողմից կապի սահմանափակումը կրիտիկական սխալ է


Աշխարհ


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում դիմել է SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկին և կոչ արել վերացնել սահմանափակումները, ուկրաինացի զինվորականների համար վերականգնել Starlink արբանյակային կապի լիարժեք աշխատանքը:

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, SpaceX-ը որոշել է տերմինալների շարժման ընթացքում սահմանափակել արբանյակային կապի «ռազմական փաթեթի» (StarShield) ծառայությունների արագությունը մինչև 100 մղոն/ժամ (մոտ 160 կմ/ժ), ինչի պատճառով տապալվել են ուկրաինական ռազմաճակատում լոգիստիկայի համակարգումը և երկնքի պաշտպանության համակարգերի աշխատանքը «Շահեդ» ԱԹՍ-ներից:

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ընկերության կողմից կապի սահմանափակումը կրիտիկական սխալ է, որն ուղղակիորեն հանգեցնում է մարտի դաշտում մարդկային կորուստների ավելացմանը:

Նա խնդրել է Իլոն Մասկին միացնել կապը ողջ հզորությամբ: Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ ծառայության լիարժեք վերականգնումը կլիներ «ազնիվ և արդար» քայլ, որը կհամապատասխաներ իրական գործընկերների միջև հարաբերություններին:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *