Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտարարեց, որ առաջիկա կարևոր անելիքը համարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը:
«Սա չի նշանակում, որ մենք որևէ այլ օրակարգից հրաժարվում ենք, բայց ինքս ինձ համար այդպիսի խնդիր եմ դրել: Ժամանակացույց կա, մինչև 2031 թվականը հասնել այդ խնդրի լուծմանը: Բնականաբար, սա նաև կառավարության և ընդհանրապես մեր քաղաքական թիմի անելիքն է, բայց ես՝ որպես ՀՀ վարչապետ, նաև իմ անձնական օրակարգի առումով շատ կարևոր եմ համարում, որ մենք այս խնդիրը մինչև 2031 թվականը կարողանանք լուծել», – նշեց նա:
Վարչապետը հավելեց, որ տեսնում է այս ամենի հնարավորությունը, այդ պատճառով էլ նպատակ է դրվել մինչև 2031 թվականը կատարել այն: