Ամերիկյան ամենախոշոր բանկերից մեկին տուգանել են 1 միլիարդ դոլարով

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը ամերիկյան խոշորագույն բանկերից մեկին՝ Bank of America-ին՝ փողերի լվացման դեմ պայքարի մասին ամերիկյան օրենսդրության պահանջները եւ սանկցիոն ռեժիմը խախտելու համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը։ Նախարարության ենթակայության ներքո գործող Ֆինանսական հանցավորության դեմ պայքարի վարչությունը տուգանել է բանկին այն բանի համար, որ բանկը ժամանակին չի նախազգուշացրել կարգավորիչ պետական մարմնին՝ բանկի միջոցով իրականացվող կասկածելի գործարքների մասին, որոնց ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 5 միլիարդ դոլար։ Այդ գործարքներից ավելի քան մեկ միլիարդ դոլարի գործարքները գնահատվել է որպես սպառնալիք ամերիկյան ազգային անվտանգության համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *