«Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը, դատավոր Մանվել Շահվերդյանի որոշմամբ, երկարաձգվեց երեք ամսով:
Հիշեցնենք, որ Առուստամյանը ձերբակալվել է օգոստոսի 5–ին: Ըստ ՔԿ-ի` նա անցնում է առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու գործով։