Տեղի է ունեցել COP17-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը․ լուսանկարներ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում անցկացվող (COP17) Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը։

Նախ տեղի է ունեցել գագաթնաժողովին մասնակից պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների դիմավորման արարողությունը։ Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիմավորել են ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևին, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, Զանզիբարի Ինքնավարության նախագահ Հուսեյն Ալի Մվինյիին, Ալժիրի Ժողովրդական Հանրապետության Ազգային խորհրդի խոսնակ Ազուս Նասրիին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին։

Գագաթնաժողովին մասնակից պատվիրակությունների մյուս ղեկավարներին դիմավորել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Այնուհետև տեղի է ունեցել Առաջնորդների գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *