Իրանի և այլ երկրների պատվիրակություններ ի նշան բողոքի ցուցադրաբար լքել են նիստերի դահլիճը


Հարեվաններ


Իրանն առաջարկել է Իսրայելին հեռացնել Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցությունից։ Հոկտեմբերի 15-ին Բաքվում ընթացող կազմակերպության VII գագաթնաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին:

Իրանական ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դիվանագետը Իսրայելն անվանել է Արևմտյան Ասիայում անկայունության գլխավոր աղբյուր: Նա անդամ պետություններին կոչ է արել վճռական միջոցներ ձեռնարկել՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը չպետք է լռի ռազմական ագրեսիայի պայմաններում:

Իրանի նախաձեռնությունն ուղեկցվել է համակարգված դիվանագիտական ակցիայով: Ինչպես հայտնում են միջազգային լրատվամիջոցները, նույն օրը գագաթնաժողովում Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի ելույթի ժամանակ Իրանի և մի շարք այլ երկրների պատվիրակություններ ի նշան բողոքի ցուցադրաբար լքել են նիստերի դահլիճը։

Դահլիճը լքած պատվիրակությունների թվում են եղել Իրանը, Թուրքիան (նաև ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը), Պաղեստինը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Քուվեյթը, Իրաքը:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *