Զելենսկին ու Մակրոնը քննարկել են FREYJA-ի նախագիծը


Աշխարհ


Զելենսկին և Մակրոնը քննարկել են FREYJA եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգի մշակման արագացումը։ Ուկրաինան ակնկալում է, որ համակարգը կսկսի գործել մինչև տարեվերջ, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։ 

FREYJA-ն Ուկրաինայի և եվրոպական երկրների համատեղ նախագիծ է՝ բալիստիկ հրթիռների որսման համակարգ ստեղծելու նպատակով։ Ուկրաինան կմշակի որսացող հրթիռն ու արձակման կայանքը, իսկ գործընկերները կտրամադրեն ռադարներ և այլ բաղադրիչներ։ Նախագիծը պետք է դառնա ամերիկյան Patriot համակարգերի եվրոպական այլընտրանքը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *