«Պեդրո Պորոյի տրանսֆերը կարող է ռեկորդային լինել աջ պաշտպանների շրջանում»

Իսպանիայի հավաքականի և «Տոտենհեմի» պաշտպան Պեդրո Պորոն կարող է վերադառնալ հայրենիք, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»։

Teamtalk-ի տվյալներով՝ «Տոտենհեմի» ղեկավարությունը պահանջում է աջ պաշտպանի դիրքի համար ռեկորդային գումար։
Որպեսզի «Տոտենհեմը» բաժանվի Պորոյից, գնորդը պետք է վճարի մոտ 89 միլիոն եվրո։

Նշենք, որ այս գումարը ռեկորդային կլինի աջ պաշտպանի դիրքում հանդես եկող որևէ ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Ներկայիս ռեկորդը պատկանում է մարոկկացի Աշրաֆ Հակիմիին, որի համար ՊՍԺ-ն 2021 թվականին Միլանի «Ինտերին» վճարել է 67 միլիոն եվրո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *