Ստամբուլում հարձակվել են իսրայելցի կնոջ վրա

Թուրքական Ստամբուլ քաղաքում, İstinyePark առեւտրի կենտրոնում պաղեստինամետ կազմակերպության ներկայացուցիչները հարձակվել են իսրայելական քաղաքացիություն ունեցող Քլոդիա Մեդինա անուն-ազգանունով կնոջ վրա։ Վերջինս ունի նաեւ թուրքական քաղաքացիություն։ Կազմակերպության ներկայացուցիչները, ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, դեմ են եղել, որ իսրայելական պետության հետ կապված կինը ներկա լինի առեւտրի կենտրոնում, որը գտնվում է Սարիեր թաղամասում։

Բողոքի ակցիան աստիճանաբար վերաճել է լեզվակռվի եւ կոնֆլիկտի։ Ագրեսիվ գործողությունների հետեւանքով՝ դեպքի վայր են ժամանել իրավապահները։ Կնոջը դուրս են հանել անվտանգության ուժերի ուղեկցությամբ։ Առեւտրի կենտրոնում գտնված մարդկանց տարհանել են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *