Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 3 մասնակից:
Երևանի ժամանակով 15:00-ին երիտասարդների 69 կգ քաշային կարգի մրցապայքարին կմասնակցի Մերի Միսակյանը:
Ժամը` 19:00-ին մրցահարթակ դուրս կգան մինչև 23 տարեկան ու 75 կգ քաշային ծանրորդները` այդ թվում և Տիգրան Կարապետյանը:
Եվ օրվա վերջին` ժամը` 21:00-ին երիտասարդների 85 կգ քաշային կարգում հանդես կգա Նարեկ Մկրտչյանը:
Նախորդ մրցումային օրերի արդյունքներով Հայաստանի ընտրանին արդեն նվաճել է երկամարտի չորս մեդալ. Մ-23 տարեկանների 57 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը և երիտասարդների 75 կգ քաշային կարգում Նարեկ Գրիգորյանը հռչակվել են Եվրոպայի չեմպիոններ, իսկ Սեյրան Խուդանյանը (Մ-23, 65 կգ) և Սամվել Մարտիրոսյանը (երիտասարդներ, 70 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ (ևս մեկ փոքր արծաթե մեդալ էլ պոկում վարժությունում նվաճել էր Դավիթ Առաքելյանը):