Հայտնի երգիչ Վաչե Ամարյանը ով արդեն մի քանի տարի է, ինչ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, սոցցանցերի իր էջում անկեղծ զրույց է ունեցել հետևորդների հետ։ Երգիչը բացահայտ խոսել է իր ներկայիս կյանքի ռիթմի և ստեղծագործական «քաոսի» մասին։
Վաչեի կյանքում այժմ բավականին բարդ փուլ է՝ կապված հեռավորության հետ։ Մինչ նա իր գործունեությունը շարունակում է Միացյալ Նահանգներում, նրա կինն ու երեք երեխաները բնակվում են Ռուսաստանում։
Չնայած այս դժվարություններին՝ երգիչը լավատես է. «Կյանքս խառնա, բայց դզումա ինձ»,- նշել է նա՝ ակնարկելով, որ ներկայիս եռուզեռը իրեն յուրահատուկ էներգիա է տալիս։ Ստեղծագործական առումով Վաչեն մեծ «պաշար» է կուտակել։
Նա խոստովանել է, որ ունի 35 գրված երգ որոնցից յուրաքանչյուրի համար պատրաստ է տեսահոլովակ նկարահանել, սակայն կանգնած է ընտրության բարդության առաջ։
«Չգիտեմ՝ ինչից սկսել»,- ասել է երգիչը և դիմել իր երկրպագուների օգնությանը՝ խորհուրդ հարցնելով, թե ո՛ր ուղղությամբ շարժվել և ինչպիսի՛ գործեր առաջինը ներկայացնել հանրությանը։
Հետևորդները ջերմորեն արձագանքել են երգչի հրապարակմանը՝ մաղթելով արագ վերամիավորում ընտանիքի հետ և անհամբերությամբ սպասելով նոր տեսահոլովակներին։