Պակիստանի դպրոցում տանիքի փլուզումից մահացել է առնվազն 34 աշակերտ


Աշխարհ


Պակիստանի Փեշավար քաղաքում փլուզվել է եռահարկ մասնավոր դպրոցի տանիքը, որի հետևանքով զոհվել են առնվազն 34 երեխա և մեկ ուսուցիչ, ավելի քան 50-ը՝ վիրավորվել, հաղորդում է Associated Press-ը։

«Լեդի Ռեդինգ» հիվանդանոցի խոսնակը հայտնել է, որ զոհված և վիրավոր երեխաները 6-14 տարեկան են։ Նրանցից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Հիվանդանոցը հայտարարել է արտակարգ իրավիճակ։

Փրկարարական ծառայության խոսնակն ասել է, որ փրկել են ներսում մնացած բոլոր մարդկանց։ Ըստ Associated Press-ի՝ փլուզվել են երկու դասարանի տանիքները, իսկ ներսում եղել են երկրորդ և երրորդ դասարանների աշակերտներն ու նրանց ուսուցիչները:

Փրկարարական գործողությանը մասնակցել է մոտ 100 մասնագետ։ Արագ տարհանումը օգնել է փրկել 40 կյանք։

Իրավապահ մարմինների աշխատակիցները սկսել են միջադեպի հետաքննությունը։ Փեշավարի ոստիկանապետը հայտարարել է, որ դպրոցի սեփականատերը ձերբակալվել է։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *