Թուրքիայի նախագահի երախտիքն եմ հայտնում ՀՀ-ին և շնորհակալություն հայտնում. թուրք նախարար

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ նշելով, որ Անկարան ցանկանում է տարածաշրջանում խաղաղության և բարեկեցության ամրապնդում։

Թուրք նախարարը Երևան է ժամանել՝ մասնակցելու COP17 համաժողովին։

«Հուսով եմ՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը և կարգավորման գործընթացի արագացումը կարևոր արդյունքներ կբերեն ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ Հարավային Կովկասի համար»,- ասել է Յումաքլին։

Նրա խոսքով՝ 2022 թվականի հունվարին մեկնարկած հայ-թուրքական կարգավորման գործընթացը նոր թափ է ստացել 2026 թվականի մարտից՝ թուրքական ավիաընկերությունների թռիչքների մեկնարկով։

Յումաքլին նշել է նաև, որ գործընթացը բարձրագույն մակարդակի հասցնելու նպատակով շարունակվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները։

Թուրք նախարարը արդյունավետ է համարել Երևանում անցկացվող կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովը՝ հույս հայտնելով, որ միջոցառման ընթացքում հնչող ուղերձները պատշաճ կերպով կընդունվեն միջազգային հանրության կողմից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *