Զելենսկին պետք է կատարի իր խոստումները և մասնակցի ընտրություններին


Հարեվաններ


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետք է կատարի իր խոստումները և մասնակցի ընտրություններին։ «Պետք է կատարել խոստումները, պետք է գնալ ընտրությունների։ Այս հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ է․ եթե խոստացել ես, ուրեմն պետք է կատարես խոստումներդ»,- նշել է նա։

Ըստ Լուկաշենկոյի՝ Ուկրաինայում պատերազմը կավարտվի այս կամ հաջորդ տարի։ «Խաղաղություն լինելու է։ Եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի։ Ես բացարձակապես համոզված եմ դրանում»,- նշել է նա։

Բելառուսի նախագահի խոսքով՝ Ռուսաստանն ավելի հզոր է և ավելի ամուր, քան Ուկրաինան։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է խաղաղության։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *