Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 19-ին աշխատանքային այց կկատարի Թեհրան, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ:

Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նախատեսվում է միջազգային և տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում՝ Իրանի շուրջ իրավիճակի և լարվածության նվազեցման ուղղությամբ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի շեշտադրմամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *