Փի Դիդին տեղափոխվել է հիվանդանոց


Ոճ և դեմքեր


Ամերիկացի ռեփեր Փի Դիդիի՝ Շոն Քոմբսի հոսպիտալացման շուրջ հակասական տեղեկություններ են տարածվում։ ԱՄՆ բանտերի բյուրոն հերքել է լուրերը, թե նա բանտում ծեծկռտուքի է բռնվել մեկ այլ կալանավորի՝ Քրիստոֆեր Քոքի հետ։ «Այդ պատմությունը կեղծ է, նման բան չի եղել»,- TMZ-ին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը՝ միաժամանակ հրաժարվելով մանրամասներ հաղորդել ռեփերի վնասվածքի պատճառների մասին։

Ավելի վաղ լրատվամիջոցները, հղում անելով բանտի աղբյուրներին, գրել էին, որ Դիդին և Քոքը վիճաբանել են, ինչի հետևանքով ռեփերը գլխի վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Սակայն Դիդիի ընտանիքը ևս հերքել է ծեծկռտուքի մասին տեղեկությունները՝ նշելով, որ հայտնի չէ, թե ինչն է վնասվածքի պատճառը։

Միևնույն ժամանակ, ըստ լրատվամիջոցների, բանտում Դիդիին արգելված իրեր հասանելի լինելու մասին հաղորդումներից հետո խուզարկություններ են իրականացվել, իսկ կալանավորներից առգրավվել են բջջային հեռախոսներ և այլ իրեր։

radar armenia



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *