«Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից՝ այնտեղ նոր էներգաբլոկ կառուցելու իր առաջարկի վերաբերյալ. Ալեքսեյ Լիխաչով

«Ռոսատոմը» Հայաստանից դրական ազդակներ է ստանում՝ կապված երկրում նոր էներգաբլոկ կառուցելու իր առաջարկի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները «հասարակական մեծ դրական արձագանք են ստանում»։

«Եվ այսօր մեր պահպանած բոլոր շփումները վկայում են մեր առաջարկի չափազանց դրական ընկալման մասին՝ հնարավորինս արագ կառուցելու ВВЭР-1000 գիգավատ դասի էներգաբլոկ՝ այս նախագծի ամեն տեսակի աջակցությամբ և օպտիմալացմամբ», – ասել է Լիխաչովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *