96-ամյա կինը ամուսնացել է 18-ամյա երիտասարդի հետ՝ սահմանելով նոր ռեկորդ

Մեքսիկայում գրանցվել է իրարից 78 տարի տարիքային տարբերությամբ զույգի ամուսնություն։ Այս մասին հայտնում է Մեքսիկայի վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտը։

Կինտանա Ռոո նահանգում 96-ամյա կինը ամուսնացել է 18-ամյա երիտասարդի հետ՝ սահմանելով նոր ռեկորդ։ Տարիքային այս տարբերությունը ամենամեծն է 2025 թվականին Մեքսիկայում գրանցված ամուսնությունների շարքում։

Երկրորդ տեղում են Միչոական նահանգից 96-ամյա հարսն ու 19-ամյա փեսան։ Երրորդ տեղում են Տամաուլիպաս նահանգից 90-ամյա տղամարդն ու 18-ամյա աղջիկը։

Լուսանկարն ստեղծված է ԱԲ–ով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *