Թրամփը չէ, որ պետք է որոշի՝ ով պետք է լինի Ուկրաինայի նախագահը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին փոխելու անհրաժեշտության մասին, հայտնում է «ԲելՏԱ»-ն։

«Ուզո՞ւմ եք՝ պատասխանեմ որպես քաղաքական գործիչ, թե՞ խոսեմ ըստ էության։ Եթե ըստ էության, ապա իմ սկզբունքն այսպիսին է՝ դա Թրամփի որոշելիքը չէ։ Ուկրաինայի նախագահը պետք է ընտրվի ուկրաինացի ժողովրդի կողմից»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Նա հիշեցրել է, որ Զելենսկին ժամանակին խոստացել էր Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցնել ընդամենը մեկ ժամկետ։

«Պետք է կատարել խոստումները։ Պետք է մասնակցել ընտրություններին։ Այս հարցում Թրամփը ճիշտ է․ եթե խոստացել ես, պետք է կատարես խոստումդ։ Բայց պետք չէ թելադրել։ Թրամփը չէ, որ պետք է թելադրի Ուկրաինային ինչպես վարվել»,- ասել է Բելառուսի նախագահը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *