Կոմպոզիտոր Արի Բալուզյանը նոմինացել է Critics Choice Documentary Awards մրցանակին

A24 ստուդիայի ՜«You Can See Everything» վավերագրական ֆիլմն արժանացել է «Critics Choice Documentary Awards» մրցանակաբաշխության հինգ անվանակարգերի։ Այդ թվում՝ կոմպոզիտոր Արի Բալուզյանը նոմինացվել է «Լավագույն երաժշտություն» անվանակարգում, հայտնել է Կինոքննադատների ասոցիացիան (Critics Choice Association)։

Ֆիլմը նաև նոմինացվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն օպերատորական աշխատանք» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում։

Մրցանակաբաշխության հաղթողների անունները կհայտարարվեն նոյեմբերի 8-ին, Նյու Յորքում։

«Լավագույն երաժշտություն» անվանակարգում Բալուզյանի մրցակիցներն են՝ Դեն Դիքոն [Time and Water], Քերոլայն Հո [Everest: The Other Side], [Ջեյսոն Մորան — 14th], Քրիստոբալ Տապիա դե Վեեր [Nuisance Bear], Հանս Ցիմեր, Նիկոլո Պաչելլա, Ջորջ Հաթսոն Ուորեն [Lion]:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *