Գերմանական BMW ավտոարտադրող ընկերությունն իր շուրջ 40 հազար աշխատակցի առաջարկել է կամավոր հեռանալ աշխատանքից՝ դրա դիմաց ստանալով դրամական փոխհատուցում։ Սակայն առաջարկի նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ է եղել, որ ընկերության կորպորատիվ կայքում տեխնիկական խափանումներ են առաջացել։
Առաջարկի պայմանների համաձայն՝ աշխատանքից հեռանալու դեպքում BMW-ն աշխատակիցներին փոխհատուցում է տրամադրում՝ ընկերությունում աշխատած յուրաքանչյուր տարվա դիմաց 50 հազար եվրոյի չափով։