Ռուսաստանի և Իրանի դեմ էլի պատժամիջոցներ չեղարկեց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է չեղարկել Ռուսաստանի և Իրանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքով նախատեսված մի շարք դրույթներ։

Համաձայն նոր հրամանագրի՝ ժամանակավորապես կասեցվում է ռուսական ապրանքների նկատմամբ 500%-անոց մաքսատուրքերի կիրառումը, հետաձգվում է մինչև 100%-անոց երկրորդային մաքսատուրքերի սահմանումը ռուսական էներգակիրների խոշորագույն համաշխարհային գնորդների նկատմամբ։

«Ինչպես ավելի մանրամասն շարադրված է հրամանագրի 4-րդ բաժնում, ես կասեցնում եմ Գրեմի օրենքով նախատեսված պատժամիջոցների, սահմանափակումների և մաքսատուրքերի կիրառումը»,- ասված է փաստաթղթում։

Թրամփը Կոնգրեսին հավաստիացրել է, որ այդ քայլն այս պահին բխում է ազգային շահերից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *