Իրանի խորհրդարանը Մեհրդադ Ահլաղի Քեթաբչիին հաստատել է պաշտպանության նոր նախարարի պաշտոնում։ Նա կփոխարինի Ազիզ Նասիր Զադեին, որը զոհվել էր փետրվարին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։
Իր առաջին հայտարարության մեջ նա նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ նոր հարձակումների դեպքում Իրանը լայնածավալ պատասխան կհասցնի։