Ռուսաստանցի կինը, որին որոնում են հարազատները, Հայաստանից ցամաքային ճանապարհով հեռացել է դեռ հոկտեմբերի 14-ին։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հայաստանի ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժիի անհետացման մասին տեղեկությունները։
«Ոստիկանության կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-քննչական և որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ նշված անձը հոկտեմբերի 14-ին լքել է Հայաստանի Հանրապետությունը՝ Բագրատաշենի անցակետով», – ասել է Սարգսյանը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ֆրայժիի հարազատները գրեթե մեկ շաբաթ է՝ չեն կարողանում կապ հաստատել նրա հետ այն բանից հետո, երբ նա ժամանել է Երևան։ Նրանց խոսքով՝ կինը հոկտեմբերի 11-ին պետք է Հայաստանից մեկներ Ֆրանսիա, սակայն այդպես էլ ինքնաթիռ չի նստել։
Նրան վերջին անգամ Հայաստանում տեսել են հոկտեմբերի 14-ին։