Զելենսկի–Պուտին հանդիպումը կարող է կայանալ Մայամիում կամ Մերձավոր Արևելքի երկրներից մեկում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չի բացառել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը դեկտեմբերի 14-15-ը Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակում կամ Մերձավոր Արևելքի երկրներից մեկում։ Այս մասին հայտնում է «Новости.Live» տելգրամյան ալիքը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն արդեն աշխատում է երկու առաջնորդների հանդիպման կազմակերպման ուղղությամբ։

«Այս հանդիպումը կարող է կայանալ Մերձավոր Արևելքի երկրներից մեկում։ ԱՄՆ-ն միշտ խոսում է Արաբական Միացյալ Էմիրությունների կամ Սաուդյան Արաբիայի մասին։ Հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում՝ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում։ Սակայն առայժմ ո՛չ Ռուսաստանից, ո՛չ ԱՄՆ-ից հաստատում չի եղել», – նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *