Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Վիկտորիա Գալուստյանը որոշել է պահպանել նախկին ամուսնու՝ Միխայիլ Գալուստյանի ազգանունը՝ չնայած 18 տարվա ամուսնությունից հետո նրանց բաժանմանը։ Շոումենի նախկին կինը բացատրել է, որ իր որոշումը նախևառաջ կապված է ընտանիքի և երեխաների հետ։

Սոցիալական ցանցերում հետևորդների հարցերին պատասխանելիս Վիկտորիան նշել է, որ ունի երկու անչափահաս դուստր՝ 16-ամյա Էստելլան և 15-ամյա Էլինան, որոնք կրում են հոր ազգանունը։

«Ես կցանկանայի ունենալ նրանց ազգանունը»,-ասել է նա՝ չբացառելով, որ հետագայում կարող է վերանայել իր որոշումը։
Միխայիլ Գալուստյանը ամուսնալուծության մասին հայտարարել է 2025 թվականի ապրիլին։ Մեկ տարի անց հայտնի է դարձել, որ շոումենը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ։

Վիկտորիան խոստովանել է, որ կյանքի փոփոխություններն իր համար հեշտ չեն, սակայն փորձում է լավատեսորեն նայել ապագային։

«Ես նախկինում կարծում էի, որ ամուսնությունը ցմահ է։ Բայց դա երկու զուգընկերների որոշումն է։ Եթե ժամանակն է առանձին ճանապարհներով գնալ, թող այդպես լինի»,-ասել է նա։

Շոումենի նախկին կինը նաև նշել է, որ երկար ժամանակ հետաձգել է սեփական ցանկությունների իրականացումը և այժմ մտադիր է լրացնել կորցրած ժամանակը։

Միևնույն ժամանակ, Վիկտորիան ընդգծել է, որ նախկին ամուսնու նկատմամբ չարություն չի տածում և նրան երջանկություն է մաղթում։

Նա նաև հերքել է այն ենթադրությունները, թե իրենց բաժանման պատճառը դավաճանությունն է եղել։

Վիկտորիայի խոսքով՝ ինքը վաղուց է ճանաչում Լիլիա Կիոսային, որը աշխատանքի բերումով այցելել է իրենց տուն։ Խոսելով նախկին ամուսնու նոր կնոջ նկատմամբ իր վերաբերմունքի մասին՝ նա նշել է, որ իր համար ամենակարևորն այն է, որ այն տղամարդը, որի հետ երկար տարիներ է անցկացրել, երջանիկ լինի։

«Թող ինձ հետ չլինի։ Թող ես էլ երջանիկ լինեմ»,-խոստովանել է Վիկտորիան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *