Որքան շատ ես զիջում այդ ներսի թուլությանը, այնքան ավելի դժվար է դառնում հաջորդ անգամ նրան «ոչ» ասելը․ Տեր Մովսես

Քանի՞ անգամ ես ինքդ քեզ խոստացել՝ «վերջ, սա այլևս չեմ անելու»… ու նորից արել, նշում է Տեր Մովսես քահանա Սահակյանը։

«Գիտես, որ վնասում է քեզ, գիտես, որ հետո զղջալու ես, բայց միևնույն է՝ պարտվում ես։

Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է, երբ միտքդ հասկանում է ճիշտը, բայց կամքդ չի հերիքում։ Ու որքան շատ ես զիջում այդ ներսի թուլությանը, այնքան ավելի դժվար է դառնում հաջորդ անգամ նրան «ոչ» ասելը։

Անգամ Պողոս առաքյալն է խոստովանում․.. «Ոչ թե բարին եմ անում, որ ուզում եմ, այլ չարը, որ չեմ ուզում, այն եմ անում» (Հռոմ. 7։19), բայց նաև ասում է. «Ամեն ինչ կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (հմմտ. Փիլիպ. 4։13)»,- նշել է Տեր Հայրը։

Տեր Մովսեսի խոսքով, դու էլ կարող ես հաղթել, միայն թե՝ պայքարի՛ր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *