Կառավարող ուժը շուտով, թերեւս, կհայտարարի, որ Ալմա Աթիի հռչակագրով Քըրք Քըրքորյանի փողոցը Հայաստան չէ․ Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանն անդրադարձել է Գյումրու՝ Քըրք Քըրքորյանի անվան փողոցը բարեկարգելու՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի նախաձեռնությանը։

««Ուժեղ Հայաստան»–ը հայտարարել է, որ Սամվել Կարապետյանի միջոցներով ամբողջությամբ կնորոգվի Գյումրիի՝ Քըրք Քըրքորյանի անվան փողոցը, որպես «նվեր» քաղաքի տոնի առիթով։

Կառավարող ուժը շուտով, թերեւս, կհայտարարի, որ Ալմա Աթիի հռչակագրով Քըրք Քըրքորյանի փողոցը Հայաստան չէ»,– գրել է Բադալյանը։

Հիշեցնենք, որ այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ քաղաքի օրվան նվիրված «Ուժեղ տոնը», որը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի նվերն էր գյումրեցիներին։  

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն իր ելույթում հայտարարեց, որ Սամվել Կարապետյանի հովանավարությամբ՝ Գյումրու Քըրք Քըրքորյան փողոցը կբարեկարգվի և կդառնա տուրիստական ակտիվ գոտի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *