«Մոսկվա» կինոթատրոնի մոտ 42-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Աբովյան փողոցում՝ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, 42-ամյա Սոս Ս․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *