10 միլիոն եվրո ներդրում է կատարել հանքային ջրերի արտադրության ոլորտում

Պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն 10 միլիոն եվրոյի ներդրում է կատարել հանքային ջրերի արտադրության մեջ։ Այս մասին հայտնում է «Sic Noticias» պարբերականը։ Ֆուտբոլիստի գործընկերներն են դառնալու այս նոր բիզնես ուղղության մեջ՝ Grupo Outeirinho ընկերությունը, որը նույնպես 10 միլիոն եվրո է ներդրել։ Ներդրումային նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 20 միլիոն եվրո։ Հանքային ջրերի արդյունահանումը նախատեսվում է իրականացնել Բրագանսում։ Շշալցման գործարանը գտնվում է ներկայումս կառուցման փուլում եւ գտնվում է Գոշթեյում՝ Բրագանսի շրջան։ Գործարանի շինարարությունը, արտադրության մեկնարկը եւ արդեն պատրաստի արտադրանքի վաճառքը Պորտուգալիայում եւ արտասահմանում նախատեսվում է սկսել հաջորդ տարվա վերջից։ Բրենդի մշակմամբ զբաղվում է իտալական դիզայներական մի ընկերություն։ Նածագծի իրականացումը թույլ կտա ստեղծել մի քանի տասնյակ նոր աշխատատեղեր։ Ընկերությունը հայտարարել է նաեւ, որ վերահսկում է պորտուգալական ջրի շուկայի 45 տոկոսը։ Ռոնալդուն նաեւ հանդիսանում է հանքային ջրերի Ursu9 բրենդի համասեփականատերը, որը ներկայացվել է Մադրիդում 23 թվականին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *