
Ֆրանսիայում աճել է չդադարող բողոքի ակցիաների մասնակիցների թիվը, ովքեր ձերբակալվել են ոստիկանության կողմից։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստյան Լեքորնյուն, BFMTV-ի փոխանցման համաձայն։ Նա մանրամասնել է, որ թվերը դեռ վերջնական չեն։ Վերջի նտվյալներով, բախումների ժամանակ տուժել է 150 իրավապահ։ Բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի վերջից՝ ավագ դպրոցականների նախաձեռնությամբ՝ Իլ-դե-Ֆրանս շրջանի դպրոցներում, կրթության ոլորտում եղած խնդիրների պատճառով։ Ապա աստիճանաբար ընդգրկել են ողջ երկրի տարածքը։ Արդեն փողոցում են ակտիվնիստները, երիտասարդությունը, բանվորական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Ընդհանուր առմամբ՝ փողոց է դուրս եկել, ըստ ՆԳ նախարարության տվյալների, ավելի քան կես միլիոն մարդ։ Փարիզում տեղի են ունեցել բախումեր։ Այժմ արդեն ցուցարարները դժգոհում են վառելիքի գնաճից, գնողունակության եւ բարեկեցության մակարդակի անկումից։