Մակրոնը հեռուստաուղերձով կդիմի ժողովրդին․ Le Monde

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 17-ի անկարգություններից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ հեռուստաուղերձով կդիմի երկրի քաղաքացիներին։ Այս մասին հայտնել է Le Monde թերթը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։

Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ ամբողջ երկրում ձերբակալվել է 1,8 հազար մարդ։

Նա նաև խոստացել է, որ իշխանությունները կշարունակեն հետապնդել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են ջարդերին և թալանին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *