
«Հարի Պոտերի» առաջին հրատարակությունը, որը ներկայումս համարվում է բացառիկ, քանի որ վերջինիս օրինակները շատ քիչ են պահպանվել, վաճառվել է աճուրդով՝ 400 հազար դոլարով։ Աճուրդը կայացել է ԱՄՆ Տեխաս նահանգում Heritage Auctions աճուրդարանում։ Հրատարակությունը լի է թերություններով, վրիպակներով եւ սխալներով եւ հենց դա է հրատարակությունը դարձնում գրավիչ։