Աղվերանի անտառում ՌԴ քաղաքացի է կախվել

Երեկ մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 18:40-ի սահմաններում ՆԳՆ-ի Չարենցավանի բաժին է ահազանգել Ս. Մ.-ն՝ «Հայանտառ» ընկերության Հրազդանի ավագ անտառապետը,  և հայտնել, որ Աղվերանի անտառում ծառից կախված մարմին է հայտնաբերել։

Ոստիկանները, որոնք ժամանել են Արզական-Աղվերան լեռնային նստավայր կոչվող տարածքի  անտառային հատված, հայտնաբերել են դին և պարզել, որ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 22-ամյա Բոգդան Ս.-ն է։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- նշում է լրատվամիջոցը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *