Կանադական բանակի վարժանքների ժամանակ հրդեհի հետևանքով չորս մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներ


Աշխարհ


Կանադական բանակի առնվազն չորս զինծառայող զոհվել է, կան տասնյակ վիրավորներ Ալբերտայի Ուեյնռայթ ռազմաբազայում վարժանքների ժամանակ անտառային հրդեհի հետևանքով, հայտարարել է վարչապետ Մարկ Քարնին։

«Մեծ ցավով պետք է հաստատեմ, որ չորս զինծառայող զոհվել է, և նրանց ընտանիքներին տեղեկացվել է», – ասել է Քարնին Օտտավայում կայացած մամուլի ասուլիսում։

«Տասնյակ այլ անձինք ծանր վիրավորվել են։ Սա Կանադայի զինված ուժերի կողմից խաղաղ ժամանակ Կանադայի հողում բախված ամենածանր ողբերգություններից մեկն է»։

Իշխանությունների տվյալներով՝ հրդեհից տուժած 19 մարդ ծանր վիճակում է, մոտ 20-մարդ թեթև վնասվածքներ են ստացել։

Անտառային հրդեհը սկսվել է հոկտեմբերի 18-ի կեսօրին, բայց զինվորական ղեկավարությունը որոշել է շարունակել վարժանքը։ Ուժեղ քամու պատճառով կրակը արագ տարածվել է դեպի զինվորները։ Գեներալների խոսքով՝ բոցը 36 վայրկյանում անցել է 1 կմ։





Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *