Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեղադրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին իր երկրի դեմ պատերազմը խթանելու համար: Արաղչին այս մասին գրել է X-ի իր էջում։
«Պարոն Մակրոնն իր ընտրությունը կատարել է, երբ ԱՄՆ նախագահին ասել է, որ ողջունում է իրանցիների դեմ կատարված վայրագությունները», – ընդգծել է իրանցի նախարարը:
Արաղչին հայտարարել է, որ ֆրանսիական հասարակությունը պահանջում է մասշտաբային փոփոխություններ, այդ թվում՝ հավաքների ազատության ապահովում:
«Պարո՛ն նախագահ, լսեք Ֆրանսիայի ապագային», – հավելել է Իրանի արտաքին գործերի նախարարը: