Դավիթ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները


Հայաստան


Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից Հանրապետության տոնի և Անկախության օրվա առթիվ շարք աշխատակիցներ պարգևատրվել էին մեդալներով՝ իրենց աշխատանքային գործունեության, մասնագիտական նվիրման և ունեցած ավանդի համար։

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանձնել է նախագահի հրամանագրով շնորհված մեդալները։

Այսպիսով․

«Աշխատանքի վաստակի համար» մեդալով պարգևատրվել են ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հիմնանորոգման ծրագրերի կառավարման բաժնի պետ, ծրագրերի ղեկավար Կարեն Շեկոյանը։

«Երախտագիտության մեդալով» պարգևատրվել են ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Խաչատուր Մկրտչյանը, ՀՀ ՏԿԵՆ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին նախագահ Միհրան Խաչատրյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի պետ Արամ Շահինյանը և ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի իրականացման և վերահսկողության վարչության շինարարական աշխատանքների վերահսկողության 3-րդ բաժնի վերահսկող ինժեներ Մարզպետ Տոնոյանը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *