ՀԱՍԵ-ն Վաղարշապետի համայնքապետից պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի՝ հարկային պարտավորությունների գանձման վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։

Օգոստոսի 6-ի որոշմամբ համայնքապետարանը ՀԱՍԵ-ից հօգուտ համայնքի բյուջեի պահանջել է գանձել 47 միլիոն 551 հազար դրամ չվճարված հարկային պարտավորություն։ Եկեղեցու ներկայացուցիչը պնդել է, որ անշարժ գույքի հարկի վերաբերյալ տեղեկանքում առկա են անհամապատասխանություններ, այդ թվում՝ հարկից ազատված, կրկնվող կամ նույնականացման տվյալներ չունեցող գույքեր։ Նա ներկայացրել է նաև 62 գույքի վերաբերյալ փաստաթղթեր։

Հայցը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին։ Այն վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում դեռ չկա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *