Լեւոն XIV-ը կոչ է արել ուխտավորներին հրաժարվել եսասիրական ձգտումներից և ամբողջությամբ նվիրվել Աստծուն ծառայելուն


Աշխարհ


Հռոմի պապ Լեւոն XIV-ը հայտարարել է, որ առաջիկայում աստիճանաբար կվերադառնա իր բնականոն գործունեությանը։ Այս մասին նա հայտնել է կիրակի օրը՝ վիրահատությունից հետո առաջին անգամ հրապարակայնորեն դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին։ 71-ամյա պոնտիֆիկոսը երեքշաբթի օրը վիրահատության է ենթարկվել, որի ընթացքում հեռացվել է նրա աջ թոքի ստորին բլիթը։

Վատիկանի Առաքելական պալատի պատուհանից դիմելով հավաքվածներին՝ Լեւոն XIV-ը շնորհակալություն է հայտնել աշխարհի տարբեր երկրներում իր ապաքինման համար աղոթող մարդկանց։ Նա նշել է, որ աստիճանաբար կվերադառնա իր սովորական աշխատանքային ռեժիմին։

«Հաղթահարելով այս դժվարին շրջանը՝ ես աստիճանաբար կվերսկսեմ իմ գործունեությունը՝ Աստծո օգնությամբ և ձեր աղոթքների շնորհիվ»,– ասել է Հռոմի պապը։

Շաբաթ օրը Հռոմի Ջեմելի հիվանդանոցից դուրս գրված պոնտիֆիկոսը կիրակի օրը ինքնուրույն մոտեցել է պալատի պատուհանին և անցկացրել հավատացյալների հետ իր ավանդական կիրակնօրյա հանդիպումը։ Ելույթի ընթացքում Լեւոն XIV-ը նաև կոչ է արել ուխտավորներին հրաժարվել եսասիրական ձգտումներից և ամբողջությամբ նվիրվել Աստծուն ծառայելուն։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *