Մոսկվայում բացվել է Նիկիտա Սիմոնյանի հուշարձանը

Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտի դիմաց տեղի է ունեցել լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը։ Միջոցառումը խորհրդանշական էր հատկապես այն պատճառով, որ ընդամենը մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 12-ին, լրացել էր Սիմոնյանի ծննդյան 100-ամյակը։

Հուշարձանը տեղադրվել է մարզադաշտի A տրիբունայի դիմաց, որը կրում է Սիմոնյանի անունը։ Արարողությունն անցկացվել է «Սպարտակի» և Կազանի «Ռուբինի» միջև Ռուսաստանի առաջնության հանդիպման մեկնարկից առաջ՝ մեկտեղելով ֆուտբոլային հանրության ներկայացուցիչներին, մարզիկի հարազատներին և ակումբի երկրպագուներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *