Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ից, Աջափնյակ վարչական շրջանի՝ այս տարի բարեկարգված բակերում կմեկնարկեն ծառատնկման աշխատանքներ։
Ծառեր կտնկվեն հետևյալ հասցեներում՝
- Սիլիկյան Նորվեգական թաղամասի այգի
- Բաշինջաղյան փողոց, հ. 1, 3 շենքերի բակ
- Շիրազի փողոց, հ. 32 շենքի բակ
- Նազարբեկյան թաղամաս, հ. 26 շենքի բակ
- Ֆուչիկի 1-ին նրբանցք, հ. 7 շենքի բակ
- Հալաբյան փողոց, հ. 9, 11 շենքերի բակ
- Նազարբեկյան թաղամաս, հ. 31 շենքի հետնամաս
- Էստոնական փողոց, հ. 11 շենքի հետնամաս
- Քըրք Քըրքորյան փողոց, հ. 48/5 շենքի բակ: