
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Նորայր Մկրտչյանը նշանակվել է Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ։ Նշանակումը կատարվել է վարչապետի առաջարկությամբ՝ Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համապատասխան դրույթների համաձայն։
Ավելի վաղ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի՝ Սերյոժա Ստեփանյանն ազատվել էր ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից: